Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել` քննարկելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` Սահմանադրության փոփոխությունները, տեղեկանում ենք Արցախի ԱԺ կայքից։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո նախագիծը քվեարկության է դրվել։ 24 կողմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ օրենքում փոփոխոթւյունն ընդունվել է։ Նշվում է նաև, որ ԱԺ նախագահը 1 շաբաթվա ընթացքում պետք է հրապարակի Սահմանադրության փոփոխությունները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծել։ Հանձնաժողովի ղեկավար է նշանակվել կառավարությանն առընթեր վարչության պետ Արայիկ Լազարյանը։ Եռամսյա ժամկետում հանձնաժողովը պետք է Հարությունյանին ներկայացնի սահմանադրական բարեփոխումների մշակված հայեցակարգը։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

















