X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

«Զվարթնոց» օդանավակայանում մաքրուհին ոսկյա թևնոց է գողացել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 25-ին՝ ժամը 02.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գողություն կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ավիացիոն անվտանգության կայանից բերման են ենթարկել օդանավի 58-ամյա մաքրուհուն:

Պարզվել է, որ նա օդանավի սրահից գողացել է քարերով պատված ոսկյա թևնոց: Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս