2019-07-25
Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար տուգանք՝ 150.000 ՀՀ դրամ. ԲՀԿ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի տեղեկացմամբ՝ իրենց խմբակցությունը ավտովթարները կանխարգելող օրենսդրական նախաձեռնություն է շրջանառության մեջ դրել: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հատկապես վերջին շրջանում ավելի շատ ենք տեղեկանում ավտովթարների հետևանքով մահվան ելքով պատահարների մասին։ Խնդիրը պահանջում է շտապ օրենսդրական և կանխարգելող քայլեր։
Այսօր մեր նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրեցինք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար նախատեսել տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի չափով։ Փորձը ցույց է տալիս, որ ներկայումս գործող տուգանքը՝ 30.000 ՀՀ դրամ, բավարար չափով զսպող ուժ չունի և չի նպաստում նման խախտումների թվի նվազմանը:
Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար պատասխանատվության զգալի խստացումը կնպաստի այդ՝ ամենավտանգավոր և ամենամահաբեր խախտումներից մեկի թվի զգալի նվազեցմանն ու կանխարգելմանը։
Նմանատիպ Նյութեր