X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Ախուրյանի ջրանցքում 18-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել. նա վաղը պետք է բանակ զորակոչվեր

armtimes.com-ը գրում է, որ Ախուրյանի ջրանցքում 18-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել: Նա Արագածավան գյուղում ապրող իր ընկերների հետ մտել է Ախուրյանի ջրանցքը։ Որոշ ժամանակ լողալուց հետո հոսքը երիտասարդին մի քանի հարյուր մետր քշել է։

Նրա ընկերներն ու այլ քաղաքացիներ վրա են հասել, մեծ դժվարությամբ երիտասարդին հանել ջրանցքից։

Երիտասարդին անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզել են, որ նա մահացած է։ Երիտասարդը վաղը պետք է զորակոչվեր բանակ։

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս