X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Menu.am-ի հիմնադիրը խոստովանել է իր ամենամեծ սխալը (ֆոտո)

Menu.am ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ներկայացրել է Menu.am նոր բջջային հավելվածը՝ խոստովանելով իր ամենամեծ սխալը։

«Սովորաբար հիմնադիրներին հարցնում են՝ «Ո՞րն է Ձեր ամենամեծ սխալը»։ Իմ ամենամեծ և ամենացավոտ սխալը երկար ժամանակ պրոդուկտին ուշադրություն չդարձնելն էր։ Պատճառը գուցե այն էր, որ ես շատ վստահ էի իմ և իմ թիմի օֆլայն ուժի մեջ։

Մեկ տարի առաջ, վերջապես փոխեցինք մեր ուղղվածությունը։ Մեր ներդրումները, ժամանակը և նյարդրերը նպատակաուղվեցին պրոդուկտի վրա ու շատ մեծ դժվարությամբ մենք վերափոխվեցինք և դարձանք IT ընկերություն, որը մեծ ուշադրություն է դարձնում իր պրոդուկտին. ցավոտ ճանապարհ՝ մեկ տարի տևողությամբ։ Վստահ եմ, որ մենք չարաշահել ենք մեր սիրելի հաճախորդների համբերությունը և հուսով եմ, որ նրանք կսիրեն մեր ավելի տեխնոլոգացված ծառայությունը, որը, նախորդի համեմատ, կլինի շատ ավելի լավը և ավելի արագ։ Շուտով բջջային թարմացված հավելվածները հասանելի կլինեն Google Play-ում, App Store-ում և բոլոր երկրներում»։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս