X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավորներից մեկը

Չնայած խիստ որոշակի շրջանակներ երեկ ուշ երեկոյան Իջեւանում տեղի ունեցած բախումները ներկայացնում են որպես բախում իրենց կենցաղային խնդիրների համար անտառներից փայտ հավաքող մարդկանց եւ ոստիկանների միջեւ, իրականում խնդիրը բոլորովին այլ է:

Տավուշի անտառներում տարիներ շարունակ տեղի է ունենում զանգվածային եւ արդյունաբերական մասշտաբների հատում: Դա խիստ շահութաբեր բիզնես է եւ դրա բերած շահույթների շուրջ տարիներ շարունակ ձեւավորվել են կայուն կլաններ: Նախկինում նրանք իրենց ապահով էին զգում: Սակայն հեղափոխությունից հետո իրավիճակ փոխվեց եւ գործող իշխանությունը սկսեց քայլեր ձեռնարկել՝ արդյունաբերական ծառահատումները դադարեցնելու ուղղությամբ: Եւ վերջին օրերին օղակը սեղմվեց ու խնդիրը սրվեց:
Վերը նշված կլանները, որոնք արդեն հաջողացրել են մարզի տարածքում նույնիսկ փայտավերամշակման փոքր գործարաններ ստեղծել եւ ապօրինի հատված ծառերից «տախտակ քաշել», օգտվելով դեռ նախկինից մնացած որոշակի կիսակրիմինալ բնույթի ազդեցությունից կազմակերպել են այս այսպես կոչված «բողոքի ակցիաներ» ու փակել միջպետական ճանապարհը:

Ավելին՝ armtimes.com

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս