X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

«Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք»․ Արթուր Վանեցյան

Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք: Այս մասին այսօր Իջեւանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Մեր՝ մարզ այցելելուց ու այս խորհրդակցությունն անցկացնելուց հետո ամենեւին չի նշանակում, որ ամեն ինչ մոռացվեց ու մեղավորները չեն բացահայտվելու ու պատժվելու»,- ասաց Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենն ասաց, որ ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում բոլորը կհայտաբերվեն ու կկանգնեն օրենքի առջեւ. «Այս խնդիրը ստանալու է լուծում, որը բավարարելու է թե՛ քաղաքացիներին, թե՛ պետությանը»,- նշեց Վանեցյանը:

«Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով եւ մարզի համար դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան դրանք որպես փայտանյութ դիտելը»,- ասաց ԱԱԾ տնօրենը։

Վանեցյանը ասաց, որ դրանք կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ։

Ավելին՝ armtimes.com

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս