X
Մենք սոց. ցանցերում

Թատրոն

ՀՀ-ից դուրս գտնվող հայկական պետական միակ թատրոնը կգործի սեփական շենքում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը մոտ 9 տարի չի գործել սեփական շենքում, սակայն այսօր այն հիմնանորոգվում է:

Ավելի քան 83 տարվա պատմություն ունեցող թատրոնի ներկայիս շենքը, գտնվում է ամենահին թաղամասերից մեկում՝ Հավլաբարում, Քեթեւան Ծամեբուլի 8 հասցեում: Կառուցվել է 1936 թվականներին, վերջին անգամ հիմնանորոգվել՝ 1972 թվականին:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ վթարային շենքը սարսափելի վիճակում է եղել, եւ երբ որոշել են ամրապնդում անել, որպեսզի գոնե անվտանգ լինի այնտեղ աշխատելը, պարզվել է, որ ամրապնդել ու վերանորոգել հնարավոր չէ, քանի որ սարսափելի շատ ճեղքեր կան:

Այսօր Բայանդուրյանն ուրախությամբ ցույց տվեց արագ տեմպերով կառուցվող շենքը, որի նկուղային հարկն արդեն պատրաստ է: Գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հովանավորությամբ է որոշվել այն զրոյից կառուցել: Բայանդուրյանի խոսքով` մոտ մեկ տարի առաջ են սկսել շինարարական աշխատանքները, 2020 թվականի դեկտեմբերին այն արդեն պատրաստ կլինի:
Նախկին վարչապետ Իվանիշվիլու այս քայլը վիրահայերն անաչափ բարձ են գնահատում՝ հպարտությամբ փաստելով, որ անկախությունից հետո Վրաստանում ոչ մի թատերական շենք չի կառուցվել, հայկական պետական թատրոնի շենքն առաջինն է:

«Մենք տեղ չենք կորցրել, 12 նոր օթյակ ենք ունենալու, ձեռք ենք բերել նաեւ 140 տեղանոց փոքր դահլիճ»,-ասաց գեղարվեստական ղեկավարը, եւ նկատեց, որ նորակառույց շենքը հագեցած է լինելու ժամանակակից բոլոր հնարավորություններով, իր մեծ եւ փոքր դահլիճներով, բեմով ու լուսավորությամբ:

Ավելին՝ armtimes.com

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս