X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Երևանի քաղաքապետի և Հովիկ Սաֆարյանի ընտրովի թույլտվությունները

Իշխող ուժի կադրային քաղաքականության և մասնավորապես քաղաքապետարանում տիրող տոտալ ոչ կոմպետենտության մասին շատ է խոսվել: Քաղաքի կենտրոնում հանրային սննդի կետերի նկատմամբ ուղղորդված և ընտրովի արշավը կարծես թե ուրվագծում է շահառու անձանց շրջանակները:

Ո՞վ է Հովիկ Սաֆարյանը: Քաղաքապետարանի ամենամասնագիտացված պաշտոնում իր ողջ գիտակցական կյանքում իրավապահ համակարգում ծառայած ոստիկանին նշանակելիս պարոն քաղաքապետի շարժառիթները կարելի է միայն կռահել: Կենտրոն համայնքում կառավարման փաստացի կոլապսը հենց այս տիպի պաշտոնյաների ոչ կոմպետենտության արդյունք է: Եվ որքան էլ թաղապետի PR թիմը փորձի օր ու գիշեր Կենտրոնում շրջող թաղապետին ժողովրդական սքեմ հագցնել, ձախողումն ակնհայտ է:
Հայաստանի ռեստորատորների և հոթեյլերների ասոցիացիան ստացել է դիմում առ այն, որ ելնելով որոշակի շրջանակների բիզնես շահերից` Թումանյան փողոցում սեզոնային սրճարանների թույլտվությունները տրվում են ընտրովի սկզբունքով: Շոշափելի ներդրումներ կատարած տնտեսվարող սուբյեկտները մի քանի ամիս տևած թղթաբանական քաշքշուկներից հետո ստանում են մերժումներ ամենածիծաղելի հիմքերով.

Մերժել դիմումը՝ հիմք ընդունելով բնակիչների անհամաձայնությունը:

Ի՞նչ անհամաձայնություն, ի՞նչ մտահոգություն, ի՞նչ հիմք՝ քաղաքապետարանի այս պաշտոնյային չի հետաքրքրում, և սույն պարոնը գրիչի մեկ շարժումով փոշիացնում է մարդկանց ներդրումները: Մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում ոչինչ չեն ստեղծել, իրենց տգիտության արդյունքում ի չիք են դարձնում 15-20 միլիոն դրամի հարկ և 30-40 աշխատատեղ: Հիմա հարց պարոն Մարությանին՝ որքանո՞վ է իր կողմից նշանակված նախկին ոստիկանը համապատասխանում իր այժմյան պաշտոնին, և որո՞նք են քաղաքային կառավարման այն արժանիքները, որոնց համար Հովիկ Սաֆարյանն այսօր զբաղեցնում է այդ պաշտոնը:

Հ. Գ. Հայաստանի ռեստորատորների և հոթեյլերների ասոցիացիան հետամուտ է լինելու այս պաշտոնյայի գործունեության շուրջ ծավալվող դժգոհությունների լուսաբանմանը:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս