X
Մենք սոց. ցանցերում

Night Life

Ամենավառ, ամենագունեղ, ամենաերաժշտական և իհարկե ամենաերիտասարդական միջազգային երաժշտական փառատոնը`  Sevan International Music Fetival 2019

Ամենավառ, ամենագունեղ, ամենաերաժշտական և իհարկե ամենաերիտասարդական միջազգային երաժշտական փառատոնը`  Sevan International Music Fetival 2019, արդեն 5-րդ անգամ տրամադրում է հարթակ սկսնակ և ոչ սկսնակ երաժիշտներին` միմյանց հետ շփվելու երաժշտության լեզվով։ Երաժշտական այս երկու օրերը պատճառ և լավ առիթ են տարվա մեջ ևս մեկ անգամ լցվելու անսահման էներգիայով, պոզիտիվով և ինչու ոչ տանը թողնել առօրյա հոգսերը և մեզ հետ միասին լցվել երաժշտությամբ։ Փառատոնն ինչպես ամեն տարի տեղի է ունենալու օգոստոս ամսին՝ օգոստոսի 3-ին և 4-ին Սևանի թիվ 1 հանրային լողափում՝ Գրենոբլի հրապարակ։
Երաժշտությունը միջոց է հաստատելու կապեր և ջերմ հարաբերություններ միմյանց հետ, և մենք իհարկե օգտվում ենք այդ հրաշալի առիթից, բայց, ոչ միայն երաժշտությամբ ենք հաստատելու ընկերական հաղորդակցություն այլ նաև, փորձելու ենք շփվել նաև նկարչության, լուսանկարչության, քանդակագործության լեզվով և վստահ ենք, որ փոխանցելու ենք խելահեղ տրամադրություն։
Ինչպես ամեն տարի փառատոնի մուտքը ազատ է։

Մեկ էլ պետք ա ավելացնել, որ փառատոնի կարգախոսն ա «տարվա մեջ գոնե մեկ օր ասենք շնորհակալություն Սևանին», ու մաքուր պահենք մեր էդքան թանկ ու կարևոր Գանձը։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս