X
Մենք սոց. ցանցերում

Night Life

«ՇԱՌԺ» միջոցառումը ուղղված է Բուսաբանական այգում արևային ինքնաբավ լուսավորման ծրագրին

20.07.2019 թ․ ժամը 15։00-ից Երևանի Բուսաբանական այգում կմեկնարկի YERAFAZZ Production-ի կողմից կազմակերպված «ՇԱՌԺ» միջոցառումը: Միջոցառումը ունի սոցիալական բաղադրիչ, որը ուղղված է Բուսաբանական այգում փուլային եղանակով արևային ինքնաբավ լուսավորման ծրագրի իրականացմանը։ Միջոցառմամբ փորձ է արվում այգուն հաղորդել նոր և ժամանակակից շունչ, համախմբել քաղաքացիներին այս նպատակի շուրջ՝ համատեղելով հաճելին կարևորի հետ։ Միջոցառումից հետո, որպես ծրագրի առաջին հատված՝ այգու հիմնական մուտքից մինչև կամարի ավարտը, կկահավորվի արևային ինքնաբավ լուսավորությամբ։
Վստահ ենք, որ Երևանը էլեկտրոնային երաժշտության ասպարեզում մեծ ներուժ ունի, և նպատակ կա այն դարձնել տարածաշրջանում այս ոլորտի կենտրոններից մեկը։
Միանալով «ՇԱՌԺ» -ին՝ քաղաքացիները անմիջական մասնակից են դառնում սոցիալական ուղղվածություն ունեցող շարժման սկզբին, որի գլխավոր նպատակն է համախմբել մարդկանց կարևոր խնդիրների լուծման շուրջ՝ ներգրավելով լավագույն երաժիշտներին, DJ-ներին, արտիստներին և բոլոր գաղափարակիցներին։
Օրվա հատուկ հյուրն է Ռուսաստանից հայտնի տանդեմ Fake Mood-ը: «ՇԱՌԺ»-ին մասնակցում են DJ-ներ՝  ՝  Yuzza, Bagratouni, Araqell, Serjo, Gagik Gag Muradyan, Supacooks, Rache:
Նաև դրական արձագանքներ կան մեր քաղաքացիների կողմից, ովքեր ողջունում են սոցիալական բաղադրիչ կրող այս միջոցառումը՝ հույս հայտնելով, որ միջոցառման շարունակականությունը կնպաստի Բուսաբանական այգու զարգացմանը։ Ակնկալում ենք, որ օր օրի կավելանան այս գաղափարը սատարողները և «ՇԱՌԺ»-ի միջոցով կհամախմբվեն այս նպատակի իրագործան շուրջ։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Facebook սոցիալական ցանցում YERAFAZZ Production պաշտոնական էջից։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս