X
Մենք սոց. ցանցերում

Horeca style

5 սրճարան մեկում. Երեւանում բացվել է անսովոր «Roomz»-ը Gastrovino

«Roomz» է կոչվում երեւանյան նորաբաց սրճարաններից մեկը։ Հասցեն Պուշկինի 38-ում է, փողոցի ամենահին շենքերից մեկում։ Անսովոր ձեւաչափով տարածք է եւ սեփականատերերի բնորոշմամբ՝ նորություն Հայաստանի եւ հայերի համար։ GastroVino-ն սրճարան է այցելել բացումից մի քանի օր անց, կեսօրից հետո։

Ինչ՞ու անսովոր

Սա մի սրճարան է, որտեղ մի քանի սրճարան աշխատում է միաժամանակ ու նույն տարածքում։ Եվ մի սրճարանի սեղանի շուրջ նստելիս, կարող եք պատվիրել մյուս սրճարանի ուտեստը կամ խմիչքը։

Նույն տարածքում է «Eat&Fit»-ը եւ «Cheat Meal»-ը, «Malocco»-ն, «Waveroom»-ը, «Bulldog»-ը, «Enoteca»-ն։
Չնայած սրճարանային ուղղությունների տարբերությանը, տարածքների առանձնացումը դիզայներական լուծումներով է արված եւ բաժանարար պատեր, որպես այդպիսիք, չկան։

Սրճարանը աշխատանքային օրերին բաց է 08․30-ից մինչեւ 00:00-ը, ուրբաթ եւ շաբաթ օրերին՝ աշխատում են մինչեւ 02:00-ը։

Ովքե՞ր են հիմնադիրները

«Roomz»-ը հիմնադրել են Գալուստ Ստեփանյանը եւ Գոշ Հակոբյանը, գաղափարը պատկանում է Գալուստ Ստեփանյանի լուսանկարիչ եղբորը՝ Վահան Ստեփանյանին։

«Մենք ուզում էինք ստեղծել մի ընդհանուր «ընկերություն», որտեղ ամեն սրճարան կմատուցի իր ծառայությունը, ամեն ինչ կլինի եւ միմյանց չեն խանգարի։ Դժվար չէր, որովհետեւ մենք որոշեցինք, որ սա իրականացնում ենք ընկերներով՝ համատեղ ուժերով», – պատմում է Գալուստ Ստեփանյանը։
Իսկ ահա Գոշ Հակոբյանն ասում է, որ դա հնարավոր չէր լինի իրականացնել, եթե չգտնեին այս տարածքը։

«Լրիվ պատահաբար հայտնվեցի Պուշկինի այս հին շենքում։ Սկսեցի շրջել միջանցքում եւ հասկացա, որ գտել ենք այն, ինչ փնտրում էինք, եւ այստեղ կարելի է ստեղծել մի բան, ինչը չկա Հայաստանում։ Վերանորոգումն էր դժվար: Մենք որոշեցինք նորոգել, բայց չքանդել, պահպանել շենքի նախնական դիզայնն ու կառուցվածքը, եւ սրճարանի ամեն անկյունի դիզայնի գաղափարի հեղինակը հենց այդ հատվածի պատասխանատուն է»,-ասում է Գոշ Հակոբյանը։

Ավելին՝ gastrovino.mediamax.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս