Գլխավոր
11.08.2021

ՀՅԴ ներկայացուցիչները Հրայր Թովմասյանի հետ «նախապատրաստում են» ԱԺ նախագահի ընտրության վիճարկումը ՍԴ-ում

ՀՅԴ ներկայացուցիչները Հրայր Թովմասյանի հետ «նախապատրաստում են» ԱԺ նախագահի ընտրության վիճարկումը ՍԴ-ում

Օգոստոսի 4-ին ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հետ․ Եթե դա հին ընկերական շրջանակների շարքային սուրճխմություն չէր՝ ապա․․․

Ազգային ժողովի մանդատ ստացած ընդդիմադիր ուժերը շարունակում են քաղաքական գործընթացները պարալիզացնելու և հասարակական տրամադրություններն անկայունության մեջ պահելու իրենց փորձերը՝ օգտագործելով բոլոր հնարավոր, անգամ ոչ նշանակալի առիթները։ Դիցուք՝ Ազգային ժողովի աշխատանքները մեկնարկեցին այդ ուժերի ներկայացուցիչների բոյկոտով, որն, իհարկե, չունենալով գործընթացի հիմնավորման իրավական գործիքակազմ՝ որևէ արդյունքի չհասավ։ Հերթական՝ անհիմնավոր շահարկման առարկա դարձավ ԱԺ նախագահի ընտրության հարցը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները գործընթացը որակեցին հակաօրինական՝ որպես փաստարկ ներկայացնելով միայն այն, որ տպագրված անուն-ազգանուններից մեկի մեջ տառասխալ էր եղել, որն էլ արագ շտկվել էր՝ ակնհայտորեն որևէ կապ և ազդեցություն չունենալով ԱԺ նախագահի ընտրության հարցի վրա։

Դատարկ ելույթներից ու մեղադրանքներից հետո այդ ուժերը հայտարարեցին, որ պատրաստվում են ԱԺ նաագահի ընտրության հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Ակնհայտ է, որ այդ վիճարկումը որևէ իրավական հիմնավորում չունի․ և հետաքրքիր հարց է առաջանում՝ ի՞նչ ակնկալիքով և ի՞նչ գործիքակազմով է պատրաստվում ընդդիմությունը հանդես գալ ՍԴ-ում։ Հարցի պատասխանի համար երկար փնտրտուք պետք չէ․ Հրայր Թովմասյանը՝ հանցավոր ռեժիմի կարկառուն ներկայացուցիչն ու հավատարիմ ժառանգորդը ՍԴ-ում է։ Նմանօրինակ պարզագույն հաշվարկներն ու գործակցությունը մնացել են այս ուժերի անփոփոխ ձեռագիրը, բայց որ այդ վիճարկմանը նախորդող հանդիպում-քննարկումները հանրային բաց վայրերում անցկացնելուց անգամ չեն խորշում՝ ի ցույց է դնում նրանց լիակատար արհամարհական վերաբերմունքը ոչ միայն պետականության երաշխիք հանդիսացող ՍԴ-ի, այլ նաև հանրային կարծիքի և գնահատականի վրա։

Դե ինչ՝ պարոնայք դաշնակցականներ և ոչ միայն, Հրայր Թովմասյանի և ձեր նախկին հանցակից հավատարիմների հետ ձեր մտերմության պետականակործան հետևանքներն այլևս չեզոքացված են լեգիտիմ իշխանությամբ և այդ իշխանությանը սատարող հանրային աջակցությամբ։

Լրահոս
Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը
17:07
Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը
Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան
16:48
Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան
«Փաշինյանն ուժեղ ֆոկուսնիկ ա, կարող ա մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը». Սամվել Կարապետյան
16:32
«Փաշինյանն ուժեղ ֆոկուսնիկ ա, կարող ա մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը». Սամվել Կարապետյան
Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»
16:21
Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»
ԱԺ-ում Կոպիրկինի հետ քննարկվել են ՀՀ-ի և Ռուսաստանի հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր
15:57
ԱԺ-ում Կոպիրկինի հետ քննարկվել են ՀՀ-ի և Ռուսաստանի հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր
Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. Տուսկ
15:28
Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. Տուսկ
Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան
14:58
Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան
Հայ-ադրբեջանական սահմանին էլեկտրահաղորդման գիծ են նախագծել
14:34
Հայ-ադրբեջանական սահմանին էլեկտրահաղորդման գիծ են նախագծել
Թյուր կարծիք է, թե ռուսը չի թողնում այդ կնոպկան սեղմենք . Վաղինակ Վարդանով
14:16
Թյուր կարծիք է, թե ռուսը չի թողնում այդ կնոպկան սեղմենք . Վաղինակ Վարդանով
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան
13:59
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան
44-օրյա պատերազմի մասին զեկույցում աղմկահարույց մատնանշումներ կան. Մանուկյան
13:41
44-օրյա պատերազմի մասին զեկույցում աղմկահարույց մատնանշումներ կան. Մանուկյան
Հայկ Սարգսյանը 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել. վարչապետ
13:24
Հայկ Սարգսյանը 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել. վարչապետ
Հայաստանում գազը էժան չի. Նիկոլ Փաշինյան
13:10
Հայաստանում գազը էժան չի. Նիկոլ Փաշինյան
Մենք «սեքընդ հենդ» ապրանքների կարիք չունենք. վարչապետ
12:56
Մենք «սեքընդ հենդ» ապրանքների կարիք չունենք. վարչապետ
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև
12:44
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև