X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Գյումրու բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և երեխայի դիերը

Այսօր, հուլիսի 26-ին, արտակարգ  դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Բագրատունյաց 8-րդ շենքի 31 բնակարանում մահացած են հայտնաբերվել մոտ 35 տարեկան մայրն ու մոտ 10 տարեկան տղան:

Երկուսն էլ եղել են անկողինների մեջ: Այս պահին դեպքի վայրում են քննիչները:

Նախնական տեղեկություններով մահացածներն այդ տան բնակիչները չեն: Նրանք 4 օր առաջ 4 օրով վարձակելել են այդ բնակարանը: Առավոտյան տան տերն այցելել է, որպեսի տեսնի, թե ինչպես են վարձակալները հարմարվել: Նրանք չեն արձագանքել դռան թակոցներին: Վերջինս էլ ահազանգել է 911 ծառայություն: Ըստ տանտիրոջ, մահացած կինն իրեն ասել է, որ Երևանից է եկել Գյումրի, որպես զբոսաշրջիկ, 4 օր է մնալու:

Սակայն, ըստ նախնական տեղեկությունների, մահացած կինն ու երեխան Գյումրիից են:

Ոստիկանությունից ՀԺ-ին փոխանցել են, որ ահազանգը ստացվել է 12:47-ին: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս