X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

Հայկ Մարտիրոսյանն առաջին պարտիայում հաղթեց Անտե Բրկիչին

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր մեկնարկեցին 1/16 եզրափակչի մրցամարտերը:

Պայքարում մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 21-ամյա Հայկ Մարտիրոսյանը: Այս փուլում նրա մրցակիը խորվաթ Անտե Բրկիչն է:

Այսօր տեղի ունեցած առաջին պարտիայում Հայկը խաղաց սպիտակներով և կարողացավ հաղթանակի հասնել` 48-րդ քայլին ստիպելով անձնատուր լինել մրցակցին:

Մրցամարտի երկրորդ պարտիան տեղի կունենա վաղը: Նշենք, որ այս զույգի հաղթողը հաջորդ փուլում հանդիպելու է Ամին Տաբատեի (Իրան) – Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) մրցամարտի հաղթողի հետ: Այսօր տեղի ունեցած առաջին պարտիայում սպիտակներով խաղացող իրանցի գրոսմայստերը կարողացել է հաղթանակ տանել:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս