X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Ցավոք սրտի, մեր կատարած մի շարք բարեփոխումներ չարաշահվում են. Նիկոլ Փաշինյան

«Արդեն մի քանի ամիս մենք շարունակում ենք արձանագրել, որ մեր երկրում աշխատատեղերի թիվն աճում է: Հունիսին նույնպես մենք ունենք վճարվող գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ»․ ասեց Նիկոլ Փաշինյանը այսօրվա կառավարության նիստոի ժամանակ։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ասաց, որ վերջին ամիսներին շարունակաբար աշխատատեղերի աճն իր վարքագիծը պահպանել է նաեւ հունիս ամսվա ընթացքում: Գրանցված վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար.

«Այս ցուցանիշը երբեւէ նախադեպը չունեցող ցուցանիշ է: Համեմատության համար պետք է ընդգծել, որ այն 34 հազարով ավելի է 2020 թվականից, շուրջ 38 հազարով ավելի է 2019 թվականից եւ 80 հազարով ավելի է 2018 թվականից: Հատկանշական է նաեւ, որ հունիս ամսվա ընթացքում նշված աշխատատեղերին վճարված ընդհանուր եկամուտը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել՝ կազմելով շուրջ 139 մլրդ դրամ»․ ասաց նա

ՊԵԿ նախագահի խոսքով՝ այդ ցուցանիշը 2020 թվականի համեմատ ավելի է 19 մլրդ դրամով, 2019-ի համեմատ՝ 26 մլրդ դրամով եւ 2018-ի համեմատ՝ 40 մլրդ դրամով:

Նա նշեց, որ բարձր ցուցանիշ է գրանցվել նաեւ վճարվող եկամուտներից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի առումով.

«Առաջին անգամ ամսական կտրվածքով եկամտային հարկի չափը հասել է շուրջ 30 մլրդ դրամի: Այս ցուցանիշը նույնպես էականորեն տարբերվում է նախորդ տարիների հունիս ամիսների ցուցանիշից: Բարձր է ստացվել նաեւ միջին աշխատավարձը. ամսական կտրվածքով՝ 216 հազար դրամ: Առաջին անգամ ընդհանուր աշխատատեղերի թիվը նույնպես ամենաբարձրն է գրանցվել, այն կազմել է 695 հազար»:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաեւ մեկ այլ խնդրի՝ ասելով, որ, ցավոք սրտի, իրենց կատարած մի շարք բարեփոխումներ չարաշահվում են:

«Մենք ներդրեցինք միկրոբիզնեսի համակարգը, որի նպատակը փոքր ընկերություններին աջակցելն էր, որպեսզի նրանք ավելի հեշտությամբ դառնան ավելի խոշոր եւ հաջողակ: Նման կարգավիճակ ստանում են այն ընկերությունները, որոնք ունեն տարեկան մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն: Նաեւ այդ սեգմենտի համար եկամտային հարկի տարբերակված ցուցանիշ ենք սահմանել՝ նպատակ ունենալով աջակցել փոքր բիզնեսին: Բայց, ցավոք, նման դեպքերում տեսնում ենք, որ, օրինակ, տարեկան 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները այս օրենսդրական փոփոխությունների արդյունքում օգտվելու համար, կամ, ավելի ճիշտ՝ չարաշահելու համար կիսվում են 4 մասի եւ դառնում 4 հատ միկրոձեռնարկատիրական ընկերություն, որը մեր բարեփոխման նպատակից անդին է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս