X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներով՝ ՌԴ-ից զենք գնելու պարագայում

ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ կկիրառի, եթե այնտեղ  շարունակեն Ռուսաստանից ձեռք բերել զենքի և զինտեխնիկայի խոշոր համակարգեր: Նման նախազգուշական հայտարարություն է արել քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:

«Մենք շարունակում ենք ընդդիմանալ Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային համակարգերի գնմանը: Մենք հստակ նշել ենք, որ Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակի գնմանը կհաջորդեն հավելյալ պատժամիջոցներ: Վաշինգտոնի կողմից Անկարային F-35 կործանիչների վաճառքը և դրանց համատեղ արտադրությունը դեռ դադարեցված կմնա»,- ասել է Նուլանդը:

Նա հայտարարել է, որ իրեն ու ամերիկյան վարչակազմի շատ անդամների համար անհասկանալի է, թե ինչու է ՆԱՏՕ-ի դաշնակիցը ցանկացել ձեռք բերել ռուսական համակարգեր՝ վտանգի տակ դնելով կարևոր բաներ, այդ թվում և F-35 նոր սերնդի կործանիչների համատեղ արտադրությունը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս