X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Տավուշի մարզպետն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության անդամներին

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամներին: Մարզպետ Հայկ Ղալումյանը ողջունել է նրանց, շնորհակալություն հայտնել մարզում ծավալած գործունեության համար: 

Հանդիպման ընթացքում Կարմիր խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) թիմը Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի մասնաճյուղի հետ համատեղ ներկայացրել են վերջին տարիներին Տավուշի մարզի 15 սահմանամերձ համայնքների նախակրթարանների և միջնակարգ դպրոցների ապահով սենյակների պահպանման պայմանների գնահատման արդյունքները։ 

Մասնակիցները կարևորել են համապատասխան կառույցների միջև աշխատանքների համակարգումը, որպեսզի համագործակցությունը նպաստի ապագա աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ 

Այնուհետև համաձայնություն է ձեռք բերվել, որ խնդիրների լուծումների հետևողականությանը կհետևեն ԿԽՄԿ-ի ուսման հասանելիության համակարգողը և մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչները։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս