X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Տարբեր երկրների նախագահներ և նույնիսկ թագավորներ զանգահարում են ինձ, խնդրում «Մոդեռնա» | Աֆեյան

Աշխարհի տարբեր երկրների նախագահներ և նույնիսկ թագավորներ զանգահարում են ինձ, և խնդրում են, որ իրենց ընտանիքի անդամներին կամ իրենց երկրի բնակչության համար տրամադրեմ մեր պատվաստանյութը: Այս մասին այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ նշեց «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Ես չեմ կարողանում հասկանալ, թե իմ անձնական համարը իրենց որտեղից, ինչպես են կարողանում գտնել: Դա ապօրինի է, եթե այդ կերպ շարժվես, ապա վստահությունդ կկորցնես»,- ասաց Աֆեյանը:

Ըստ նրա քովիդի դեմ պատվաստանյութերի մեջ տարբերություններ կան, բայց դա առիթ չէ, որպեսզի մարդիկ հրաժարվեն պատվաստվելուց. «Իմ կարծիքով միջազգայնորեն ընդունված պատվաստանյութերը շատ ավելի օգտակար են, քան վտանգավոր: Պատվաստանյութերի հանդեպ վստահություն պետք է ներշնչեն կառավարությունները, կազմակերպությունները, առողջապահական մարմինները: Հայաստանում և բոլոր երկրներում պատվաստանյութերի նկատմամբ անվտահությունը կա, որը շատ հաճախ գալիս է համացանցից, որովհետև տեղեկատվությունը չափից շատ է: Առողջապահության ոլորտի զինվորների վրա էլ մեծ պատասխանատվություն կա, եթե նրանքա չեն ընդունում պատվաստումը, դժվար է հիվանդների մեջ հավատ ներշնչել պատվաստանյութերի հանդեպ: Պետք է նախ և առաջ դու ընդունես, նոր մյուսներին հավատացնես»,- հավելեց Նուբար Աֆեյանը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս