X
Մենք սոց. ցանցերում

ԱՄՆ դեսպանությունը մեկնարկում է ԵՊՀ-ում «ամերիկագիտություն» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագիր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների գծով «ամերիկագիտություն» մասնագիտացմամբ նոր մագիստրոսական ծրագրի մեկնարկի մասին։

Մինչև օգոստոսի 20-ը ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնն ընդունում է ընդունելության դիմումներ այս նոր երկամյա մագիստրոսական ծրագրի համար, որն իրականցվում է Արիզոնայի համալսարանի հետ համագործակցությամբ և ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ։ Դասերը մեկնարկելու են 2021թ․ սեպտեմբերից, լավագույն ուսանողների համար հնարավոր է ուսման վարձի մասնակի փոխհատուցում։

ԵՊՀ-ը մշակած ծրագրով կուսուցանվեն ամերիկյան քաղաքական համակարգը, արտաքին քաղաքականությունը, պատմությունը, տնտեսությունը և հասարակությունը։ ԱՄՆ դեսպանության օժանդակությամբ ԵՊՀ դասախոսական կազմից 6 հոգի հնարավորություն կունեն 2021-22 ուստարվա ընթացքում վերապատրաստվել Արիզոնայի համալսարանում՝ իրականացնելով հետազոտական աշխատանքներ ու մասնակցելով ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների ծրագրի առարկայական պլանների մշակմանն ու հետագա կատարելագործմանը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս