X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

«Սպասում ենք Էրդողանի կիպրոսյան հայտարարություններին»․ Հունաստանի արտգործնախարար

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը համաարաբական «Asharq Al-Awsat» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հուլիսի 20-ին Կիպրոս կատարելիք այցին, հայտնել է, որ Հունաստանն անհամբեր սպասում է՝ թե ինչ անակնկալ հայտարարություններով հանդես կգա Էրդողանը, փոխանցում է Ermenihaber-ը։

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Էրդողանի՝ Կիպրոսում ունենալիք ելույթի վերաբերյալ նշել էր, որ դա կորոշի թուրք-հունական հարաբերությունների հետագա ընթացքը: Լրագրողի այն հարցին, թե Հունաստանի վարչապետի այդ հայտարություններն ինչ են նշանակում, Դենդիասը պատասխանել է.

«Միցոտակիսի և Էրդողանի միջև հանդիպումն արտասովոր լավ է անցել և այն օգնել է, որ հալչի սառույցը երկու երկրների միջև»:

Ավելին՝ այստեղ

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս