X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Բելգիայի խորհրդարանը ճանաչեց եզդիների ցեղասպանությունը․ Ռուստամ Բաքոյան

Ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանին՝ Եզդիների ցեղասպանությունը ճանաչելու համար: Գրառումը ներկայացնում ենք ստորև. 

«Շնորհակալություն, Բելգիա: Բելգիայի խորհրդարանը ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը: Եզդիների ցեղասպանության ճանաչման բանաձևում Բելգիան հայրենի հողեր վերադառնալու և երկրի վերակառուցմանը մասնակցելու կոչ է արել եզդի բնակիչներին:

Միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է 2014 թվականից Իրաքում և Սիրիայում եզդիների դեմ «Իրաք-Շամ իսլամական պետության» ահաբեկիչների իրականացրած ցեղասպանությունը»: 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս