X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

ԱՀ ՄԻՊ-ը պարզել է Շուշիի մերձակայքում հրաձգության դեպքի հանգամանքները

Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:

Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել», – գրել է նա:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս