X
Մենք սոց. ցանցերում

Մշակույթ

Շուտով գրքի Երևանյան 4-րդ փառատոնն է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ գրական մրցույթը փառատոնի կարևոր բաղադրիչներից է. այն անցկացվում է «Արձակ» (1 մրցանակ) և «Պոեզիա» (1 մրցանակ) անվանակարգերում: Փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը։ «Արձակ» անվանակարգում ներկայացվել է 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ: Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն փառատոնի փակման արարողության ժամանակ՝ օգոստոսի 1-ին:

Ստեղծագործությունների գնահատման չափանիշներն են․

կառուցվածքը,
լեզուն և ոճը,
գեղարվեստական տեքստի օրիգինալությունը։

Ըստ աղբյուրի՝ գրքի երևանյան 4-րդ փառատոնի նպատակն է հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի դարձնելը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրապնդումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը:

Ավելին՝ այստեղ

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս