X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

Իտալիան 53 տարի անց կրկին լավագույնն է Եվրոպայում

Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության եզրափակիչում` Ուեմբլի մարզադաշտում Իտալիան մրցեց Անգլիայի հետ:

Խաղի 2-րդ րոպեին Անգլիան առաջ անցավ հաշվի մեջ: Արագ հակագրոհի ժամանակ աչքի ընկավ Լյուկ Շոուն: Թիմերն ընդմիջման գնացին անգլիացիների նվազագույն առավելությամբ:

Խաղի 61-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց պաշտպան Լեոնարդո Բոնուչին: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակը ոչինչ չփոխեց հաշվի մեջ, և որոշիչ եղավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը, որտեղ առավել դիպուկ էին իտալացիները:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս