X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Կալիֆոռնիայում

ԱՄՆ Կալիֆոռնիա և Նևադա նահանգների սահմանին գրանցվել է 5.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ՝ փոխանցում է USA Today-ը:

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Թահո լճից հարավ՝ առաջացնելով բազմաթիվ հետցնցումներ, որոնցից մեկի ուժգնությունը եղել է 4.6 մագնիտուդ: Նշվում է, որ սա վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում գրանցված ամենահզոր երկրաշարժն է:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են էպիկենտրոնից ավելի քան 100 մղոն հեռավորության վրա, երկու նահանգներում:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս