X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

Անգլիայի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլի Դանիա-Անգլիա դիմակայությունը: 

30-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով հանդիպման հաշիվը բացեց դանիացիների կիսապաշտպան Միկել Դամսգորը։ 9 րոպե անց դանիացիների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Սիմոն Կյաերը՝ 1:1:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի առաջին կեսի ավարտից մեկ րոպե առաջ Հարի Քեյնը 11-մետրանոց հարվածով առաջ մղեց Անգլիայի հավաքականին:

Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում հաշիվը չփոխվեց: Անգլիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ չեմպիոնի կոչման համար հուլիսի 11-ին կպայքարի Իտալիայի ընտրանու հետ: 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս