X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Սպանվել է Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը

France-Presse գործակալությունը հաղորդում է, որ սպանվել է Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը։ Վկայակոչելով Հայիթիի կառավարության հաղորդագրությունը, France-Presse-ը հայտնում է, որ անցած գիշերվա մոտավորապես ժամը 1-ի սահմաններում անհայտ անձանց խումբը գրոհել է նախագահի կեցավայրը և մահացու վիրավորել նրան։ Հարձակվողներից ոմանք խոսել են իսպաներեն։

«Դատապարտում ենք այդ նողկալի, անմարդկային և բարբարոսական գործողությունը։ Երկրի բնակչությանը կոչ ենք անում հանգստություն պահպանել, հավաստիացնում ենք, որ անվտանգության ապահովման իրավիճակը գտնվում է բանակի և ոստիկանության վերահսկողության տակ», – հայտարարել է Հայիթիի կառավարությունը։

Ժովենել Մոիզը Հայիթիի նախագահ էր ընտրվել 2016 թվականի նոյեմբերին։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս