X
Մենք սոց. ցանցերում

Ռուսական Ան-26 օդանավը ավիավթարի է ենթարկվել ծովում

Փրկարարները տեղորոշել են Ան-26 օդանավի կործանման վայրը, որի հետ կապը խզվել էր Կամչատկայում: Այս մասին РИА Новости-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից:

«Օդանավի կործանման ենթադրյալ վայրը ծովն է»,- գործակալությանը հայտնել է զրուցակիցը:

Ան-26 ուղևորատար օդանավը կատարում էր Պետրոպավլովսկ-Կամչատսկ-Պալան չվերթը: Արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ օդանավում եղել են 22 ուղևոր, այդ թվում՝ 2 երեխա, և անձնակազմի 6 անդամ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս