X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

Արոնյանը հաղթեց Կառլսենին ու դուրս եկավ եզրափակիչ

Հունիսի 26-ից հուլիսի 4-ն ընթանում է Champions Chess Tour-ի հերթական՝ Goldmoney Asian Rapid արագ շախմատային առցանց մրցաշարը:

Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում հանդիպեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: Առաջին մրցամարն ավարտվեց նորվեգացի շախմատիստի հաղթանակով: Մրցամարտի առաջին պարտիան ավարտվեց Արոնյանի հաղթանակով, սակայն հաջորդ պարտիայում Կառլսենը հավասարեցրեց հաշիվը, իսկ 4-րդ պարտիայում հաղթանակ կորզեց:

Նախօրեին կայացած երկրորդ մրցամարտն Արոնյանը նույնպես սկեց հաղթանակով՝ այս անգամ սև խաղաքարերով: Դրան հաջորդեցին երկու ոչ-ոքիներ, 4-րդ պարտիայում էլ հայ շախմատիստը հաղթեց սպիտակ խաղաքարերով: Մրցամարտն ավարտվեց Արոնյանի հաղթանակով՝ 3-1 հաշվով: Եզրափակչին մասնակցին որոշելու համար նշանակվեց թայ-բրեք՝ կայծակնային շախմատի կանոններով: Արոնյանը հաղթեց երկու պարտիաներում էլ՝ հաղթանակ տանելով ընդհանուր դիմակայությունում ու դուրս գալով եզրափակիչ:

Եզրափակչում Արոնյանի մրցակիցը կլինի ռուս Վլադիսլավ Արտեմյևը, որը եզրափակչում հաղթեց չինացի Դին Լիժենին:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս