X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարությունը հիասթափված է, որ Թուրքիան հրաժարվել է ստամբուլյան կոնվենցիայից

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսն արձագանքել է «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայից» Թուրքիայի դուրս գալու մասին որոշմանը: Այդ փաստաթուղթը հայտնի է ստամբուլյան կոնվենցիա անունով։

Փրայսը նշել է, որ Թուրքիայի՝ ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշումը խորը հիասթափություն է պատճառել ԱՄՆ-ին: 

«Կոնվենցիայից դուրս գալը հետընթաց է նաև կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելուն ուղղված միջազգային ջանքերի համար: Մենք բոլոր պետություններին կոչ ենք անում կանխել գենդերային բռնության բոլոր ձևերը և ուժեղացնել դրանց նկատմամբ արձագանքը»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս