X
Մենք սոց. ցանցերում

Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Անթալիայում կայացել  է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Հանդիպումից հետո նախարարները մամուլի ասուլիս են տվել։ Լրագրողներին հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկել են  տուրիզմի, առևտրաշրջանառության, էներգետիկ նախագծերի վերաբերյալ հարցեր։ Բացի այդ քննարկել են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։

Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան և Անկարան մտադիր են համատեղ ջանքերով նպաստել Բաքվի և Երևանի միջև գործնական փոխգործակցության կարգավորմանը:

«Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն համակարգել մեր ջանքերը՝ աջակցելու Բաքվին և Երևանին՝ լուծելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ գործնական հարցերը՝ շեշտադրելով վստահության միջոցների ամրապնդումը»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս