X
Մենք սոց. ցանցերում

Կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ ճգնաժամի հետագա սրմամբ. Պուտինն անդրադարձել է Ղարաբաղի հարցին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամեն տարվա նման, այս տարի էլ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

«Պուտինի հետ ուղիղ եթեր»-ի ընթացքում ՌԴ նախագահը պատասխանել է ընդհանուր առմամբ 68 հարցի:

Քաղաքացիների հետ հարց ու պատասխանն անցել է առանց հանդիսատեսի, ամբողջ գործընթացը կազմակերպված է եղել առցանց:

Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին ևս:

ՌԴ նախագահը վստահ է, որ կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետագա սրմամբ՝ ոչ Բաքվում, ոչ էլ Երեւանում: Նախագահը նաև մատնանշել է Ռուսաստանի ներդրումը տարածաշրջանում հակամարտության կարգավորման գործընթացում:

«Եթե մենք բոլորս խաղաղ, բարեկամաբար ապրենք, ապա պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքի բարելավման համար, և ոչ միայն անվտանգության ոլորտում, այլև սոցիալ-տնտեսական պայմաններում: Ես նկատի ունեմ ընտանիքների բնականոն կենսակերպը, նկատի ունեմ տնտեսական զարգացումը, սոցիալական զարգացումը: Այս ամենի կարիքն անկասկած, Ղարաբաղում ապրող ժողովուրդը շատ ունի, քանի որ անհնար է ամբողջ ժամանակ ապրել անհանգստության մեջ, որ ցանկացած պահի զինված բախում կսկսվի, մենք դա հիանալի հասկանում ենք», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինը չի կարողացել ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե արդյոք Մոսկվան կկարողանա՞ երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը: Սակայն, ըստ նրա, եռակողմ աշխատանքային խումբն ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանում պատերազմը նորից չսկսվի, և տարածաշրջանի բնակիչների միջև նորմալ հարաբերություններ զարգանան:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս