X
Մենք սոց. ցանցերում

Մշակույթ

Կանդինսկու կտավը վաճառվել է 29 մլն դոլարով

Ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկու կտավը, որն ավելի քան մեկ դար անձնական հավաքածուի մաս է կազմել, վաճառվել է Sotheby’s-ի աճուրդում 29.4 մլն դոլարով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ժամանակակից արվեստի գործերի աճուրդը կայացել է երեքշաբթի Լոնդոնում:

Կտավը, որը ստացել է «Умиротворенные напряженности» անվանումը, նախապես գնահատվել էր $25-35 մլն: Այսօր վաճառված ստեղծագործությունը նկարիչը պատկերել էր 1937 թվականին: Այն ձեռք էր բերել նկարչի ընկերը՝ ամերիկացի բարերար Սոլոմոն Գուգենհայմը: Նյու Յորքի Գուգենհայմի արվեստի թանգարանում Կանդիսնկու մոտ 150 գործ է պահվում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս