X
Մենք սոց. ցանցերում

Սերգեյ Լավրովը և Ֆիլիպո Գրանդին քննարկել են փախստականների` ԼՂ վերադարձի հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հունիսի 28-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հարցը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից հրադադարի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության համաձայն Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ժամանակավոր տեղահանվածների վերադարձի հարցերը»,- ասված է հաղորդագրությունում։

Ռուսաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ի պաշտոնյայի ուշադրությունն է հրավիրել նաև սիրիացի փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի ուղղությամբ միջազգային ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությանը: 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս