X
Մենք սոց. ցանցերում

Մշակույթ

«Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդես

 Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) հուլիսի 1-ին տեղի կունենա «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։  Առաջին անգամ ՀՀ -ում Ռուսական արվեստի թանգարանում  կներկայացվեն հեղինակի բոլոր աշխատանքները, որոնք առկա են մեր հանրապետությունում։

Թանգարանը ցուցահանդեսը  կազմակերպել է Հայաստանի ազգային պատկերասրահի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի  հետ  համատեղ և  «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական   կենտրոնի աջակցությամբ։

Այն  նվիրվում է ռուս մեծ նկարիչ Միխայիլ Վռուբելի  հոբելյանին, որի  ծննդյան 165- ամյակը նշվեց սույն թվականի մարտի 17-ին, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի 100- ամյակին։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս