X
Մենք սոց. ցանցերում

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանին տրամադրված ականապատ տարածքների քարտեզի դիմաց 15 հայ գերիների վերադարձը։

Այս մասին նա գրառում է արել թվիթերյան իր էջում․

«Ողջունում ենք Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կօգնի ականազերծում իրականացնել։

Վստահության ամրապնդման այդ միջոցները կօգնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունները շարունակելու համար համապատասխան մթնոլորտ ստեղծելուն», – գրել է Լինդեն:

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ երեկ՝ հունիսի 12-ին,  ասաց, որ 15 գերիներն արդեն Հայաստանում են։

«Ես հիմա հարկ եմ համարում անդրադառնալ մեր 15 եղբայրների վերադարձի բոլոր հանգամանքներին։ 2 օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պեռտքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձանարարույամբ ունի առաքելությունինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք այդպիսի համագործակցության, ապա իրենք պատրաստ են ներգրավվել այդ գործին։

Ես, բնականաբար, ասեցի, որ մենք պատրաստ ենք, և այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում՝ Վրաստանի վարչապտի, վրաց մեր եղբայրների, նաև ուզում եմ հիշատակել Եվրամիության մեր գործընկերներին։ Նրանք Կարմիր կամուրջով Ադրբեջանից մտել են Վրաստան, ապա՝ Բագրատաշենով ՀՀ։ Հիմա կտեղափոխվեն, բուժզննություն կանցնեն։ Մենք անպայման հարազատների հետ տեսակցությունն այսօր կապահովենք»,- ասաց նա։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս