X
Մենք սոց. ցանցերում

Պատերազմի ամիսներին քաղաքական ղեկավարությունը կատարե՞լ է իր ֆունկցիան՝ այո, կատարել է | Սամվել Բաբայան

Թիվ 1 հարցազրույց | «Ազատական» կուսակցության ղեկավար | ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ

  • Քաղաքական ղեկավարությունը ապահովել է զինամթերքի ապահովումը, ՄՈԲ ռեսուրսի հավաքագրումը, և նյութատնտեսական (սնունդ, անհրաժեշտ պարագաներ) հավաքումը։ Մնացած ամբողջը ռազմական գերատեսչության խնդիրն է։
  • Ռազմական գերատեսչությունը պետք է կազմակերպեր, կատարեր դրված խնդիրները․ կատարվե՞լ են այդ խնդիրները․ ոչ, չի կատարվել։ Չի կատարվել, որովհետև պաշտոն զբաղեցնող տարբեր մարդիկ իրենց տեղերում չեն եղել։
  • Ձևակերպվում է, որ արդեն 3-րդ օրը մենք հասկացանք, որ մենք ի վիճակի չենք պատերազմը շարունակելու, պետք է պատերազմը կանգնեցնել․ էնպես եք ձևակերպում, ոնց որ՝ ձեր քաղաքական ղեկավարը պատերազմ է սկսել, հիմա էլ պետք է կանգնեցնի։ Պատերազը սկսել է Ադրբեջանի ղեկավարությունը․ կանգնեցնողը՝ Ադրբեջանի ղեկավարությունն է։
  • Պատերազմը կանգնեցնելու մյուս տարբերակն այն է, որ ռազմական գերատեսչությունը պարտադրում է հակառակորդին խաղաղության գնալ․ հիմա՝ ռազմական գերատեսչությունն իր ֆունկցիան չի կարողանում անի՝ քաղաքական ղեկավարին ասում է՝ դու պարտավոր ես կանգնեցնել։
  • Նման պարագայում՝ քաղաքական ղեկավարության կողմից պատերազմը կանգնեցնել՝ նշանակում է ամբողջ տարածքներն առանց բոյերի հանձնել, Արցախը հանձնել առանց բոյերի։
  • 25 տարի ժողովուրդն իր բերանից կտրել՝ հարկեր է մուծել, որ դուք բանակ պահեք․ տարեկան 500 մլն․ մսխել եք, ու 3-րդ օրը հասկացել, որ դուք բանակ չունե՞ք․ Ու ասում եք՝ դուք անմեղ ե՞ք․
  • Ամբողջ օպերացիաները, բոլոր հրամանները գնում են շտաբի պետի կողմից, ամբողջ ռազմաճակատի պատասխանատվությունը կրում է շտաբի պետը․ ուրիշ ոչ ոք։
  • Շատ պարզ է ամեն ինչ․ այն գեներալները, որոնք ղեկավարել են, և բացթողումներն իրենց տարիներին է եղել (մի օրում չի կատարվել, մի տարում չի կատարվել, 10-յակ տարիների խնդիր է)` նրանք էլ ուզում են իրենց պաշտպանեն․ մասնակցում են քաղաքական շահարկումներին․ սա փաստ է։
  • Եկեք առաջ նայենք, խնդիրները լուծենք ու կարողանանք մեր պետականությունը պահենք և պաշտպանենք։
  • Պետությունը պատերազմի ժամանակ այլ ճանապարհ չուներ, որ չասեր՝ «Հաղթելու ենք»։ Հո չի՞ ասելու «պարտված ենք, վերջ, պլեն ընկեք բոլորդ»․ ինչի՞ց եք խոսում։
  • Ի՞նչ կլիներ, եթե վարչապետը հրաժարական տար պատերազմից հետո․ ովքեր շատ փող ունեն՝ կգային իշխանության։ Եվ երկրորդ՝ ի՞նչ է նշանակում՝ պիտի վարչապետը հրաժարական տա, ինչի՞ համար․ ամեն ինչ դեռ ավարտված չէ։
  • Նիկոլ Փաշինյանն իր սկզբունքներն ունի․ իր ժողովրդին խոստացել է հեղափոխություն, արել է, հիմա էլ ուզում է կարգավորել։ Հիմա ժողովուրդը պետք է նոր ընտրություն անի․ եթե վստահում է, որ մարդը ճիշտ ճանապարհին է՝ ձայն է տալիս, եթե չի վստահում՝ ձայն չի տալիս։ Այս ընտրությունը դրա համար է, որ ժողովուրդը որոշի։
  • ՀՀ սուվերեն տարածքի սահմանների խախտման դեպքով՝ եթե ունենայինք բանակ՝ քաղաքական ղեկավարությունը չէր գնա այդ ժանապարհով։
  • Հայոց պետականության պրոբլեմն այս պահին բանակն է, որ չի կարողանում պաշտպանի Հայաստանի սահմանները։ Գլուխդ կախ ատամներդ սեղմի և բանակդ կառուցի։
  • Մենք կարող ենք կառուցել այն հղոր բանակը, որ նորից հայ զգաք ձեզ, ուժեղ ու հպարտ լինեք։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս