X
Մենք սոց. ցանցերում

Սերժ Սարգսյանը շախմատ է խաղացել Երևանի բակերից մեկի տաղավարում

«Պատիվ ունեմ» դաշինքը շարունակում է նախընտրական քարոզարշավը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջը։

«Դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը և ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը թիմակիցների հետ այսօր շրջել են Արաբկիրում, բակային հանդիպումներ ունեցել այդ վարչական շրջանի բնակիչների հետ, հետաքրքրվել համայնքի խնդիրներից, պատասխանել արաբկիրցիներին հուզող հարցերին։

Իր թիմակիցներին է միացել նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը»,- ասված է հայտարարության մեջ:

Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը շախմատ խաղում բակերից մեկի տաղավարում։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս