X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

ԱՄՆ-ն Ադրբեջանին կրկին կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին

Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց ազատ արձակումն ու վերադարձը տուն։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ: 

«Մենք նաև ողջունում ենք Հայաստանի որոշումը Ադրբեջանին տրամադրել կարևոր տեղեկատվություն, որը կօգնի մարդասիրական ականազերծման աշխատանքներին ու թույլ կտա խուսափել հետագա դժբախտ պատահարներից։

Մենք երախտապարտ են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն ու Վրաստանի կառավարությանը՝ այս քայլերին օգնելու հարցում ունեցած էական դերակատարման համար, որը տարածաշրջանի ժողովրդին ավելի է մոտեցնում խաղաղ ու բարեկեցիկ ապագային, որին նրանք արժանի են։ Միացյալ Նահանգներն ուրախ է աջակցել այս քայլերին և հուսով է, որ դրանք հող կնախապատրաստեն հավելյալ համագործակցության համար։

Միացյալ Նահանգները կրկին կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին և հայտնում, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանի երկրներին՝ համագործակցությունը շարունակելուն ուղղված ջանքերում ու լուծելու նրանց միջև առկա չլուծված խնդիրները։ Մենք նաև շարունակում ենք հորդորել Հայաստանին և Ադրբեջանին՝ վերսկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բանակցելու հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորման շուրջ»,- ասված է հայտարարությունում։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս