X
Մենք սոց. ցանցերում

Թշվա´ռ, մենք հիշում ենք, թե ով էիր դու 90-ականներին | Խաչատուր Սուքիասյանը՝ Սերժ Սարգսյանին

Այսօր Վայոց Ձորում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը,  անդրադառնալով «Իմ Քայլը» դաշինքի՝ նախկինում հնչեցրած թեզերին, որ «Հայաստանը թալանում են», «կառավարում են օլիգարխները», «ժողովուրդը կեղեքվում է» և «Հայաստանում աղքատություն կա, որովհետև կան հարուստներ», նշեց, որ «Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Խաչատուր Սուքիասյանը, դարձել է «բյուրեղյա, մաքուր, անկաշառ, իմքայլականների 5-րդ համարը»։

Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է այս հայտարարությանը, այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

Հայաստանի պատմության ամենաատելի պաշտոնյան՝ Սերժիկը, ում հայ ժողովուրդը մեկ մարդու նման դուրս շպրտեց իր աշխատասենյակից և այդ ամենը վերածեց տոնախմբության, այսօր համարձակվել է խոսել իմ մասին։

Առաջինը` ես օլիգարխ չեմ։ Ես և իմ ընտանիքը տարիներ շարունակ զբաղվել ենք գործարարությամբ, դեռեւս գորբաչովյան տարիներից, երբ արդեն իրավունքը կար, կարող էինք զբաղվել ազատ բիզնեսով։ Այդ մասին գիտի յուրաքանչյուր երևանցի։ Իսկ այ օլիգարխը դու և քո հարազատներն էիք, որ օգտագործելով պետական լծակները` շատ գործարարներից, այդ թվում ինձնից, բիզնես էիք խլում։

Թշվա´ռ, մենք հիշում ենք, թե ով էիր դու 90-ական թվականներին, ինչ ունեիր և ինչպես հարստացար։ Այդ ամենը բոլորիս աչքի առաջ է։ Սերժիկ, ատելիի մասին խոսելուց առաջ հիշի´ր քեզ 2018 թվականին։ Հիշի´ր մարդկանց խանդավառված դեմքերը, երբ քեզ վռնդում էին, հիշի´ր քո հեռացման առիթով համամարդկային քեֆ-ուրախությունները, նայի´ր քեզ հայելու մեջ ու կտեսնես թե ով է Հայաստանում ամենաատելին։ Օլիգարխը դու էիր, երբ պետական լծակները քո ձեռքում էին, ու դու եւ քո հարազատները հարստանում էիք երկրաչափական պրոգրեսիայով։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս