X
Մենք սոց. ցանցերում

Չեկիստական ավանդույթները շարունակում են

Գաղտնալսումներով առաջնորդվելը որպես մասնագիտական սովորություն՝ բնորոշ է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ղեկավարած ուժին։ Վերջինիս պաշտոնավարման ընթացքում ինքն անձամբ հասցրեց գաղտնալսվել երկրի վարչապետի և ՀՔԾ պետերի հետ հեռախոսազանգերի ժամանակ, ինչը խոսում է ոչ պրոֆեսիոնալիզմի կամ հատուկ դավադրականության մասին։

Վերջերս ի հայտ եկած «սկանդալային» ձայնագրության հրապարակումը ավանդույթների շարունակություն դարձավ, բայց չտվեց բաղձալի արդյունք։ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունից հետո հասարակության մոտ կասկած անգամ չկար, որ տվյալ ձայնագրության հեղինակը դաշինքի ղեկավար Վանեցյանի չեկիստական դպրոցի հերթական արտադրանքն է, բայց նա «դպրոցի» միակ սանը չէ։

Ասուլիսի տեսանյութում տեսախցիկի օբյեկտիվի դիմաց Թագուհի Թովմասյանի անբնական հաճախ հայտնվելը կամա թե ակամա հուշեց, որ ձայնագրության հեղինակը հենց նա է՝ տիկին Թովմասյանը։ Ավելորդ չէ ընդգծել, որ մեր հավաստի աղբյուրները հաստատեցին այդ փաստի իրողությունը։ Թովմասյանի հայտնվելը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում, և նման բովանդակության ձայնագրության հրապարակումը լրացնում է պակասող փազլի մասնիկը, և ակնհայտ է դարձնում այն հանգամանքը, որ հեղափոխությունից հետո Փաշինյանի թիմում հայտնված անձանց մի մասը «տրոյական ձիու» դերում ներգրավված են եղել հետհեղափոխական պրոցեսում, սակայն, չտալով ցանկալի արդյունք, փորձում են 3 տարի անց արդարացնել իրենց վստահված գործը, սակայն՝ անարդյունք։

Հրապարակված ձայնագրությունը ոչ մի արդյունք չտվեց Սարգսյան-Վանեցյան տանդեմին և ստիպված եղան արդարանալ և խորը փիլիսոփայական ենթատեքստ փնտրել՝ ի արդարացում, և հիշել Սարգսյանի «շախմատային» ուղեղը և ձախողումը ներկայացնել որպես հերթական «քայլ ձիով»։ Իրավիճակը փրկելու գործուղվեց նաև ցուցակում տեղ չգտած Արմեն Աշոտյանը, սակայն կրկին անարդյունք, և քաղաքական փորձառու գործիչներին փոխարինեցին մարկետինգի և PR թիմ, ոլորտի մասնագետներ՝ պրոֆեսիոնալ դերասանական խմբերով հանդերձ, ինչը գաղափարական պայքարը հավասարեցնում է ապրանքային գովազդի մակարդակի։

Թագուհի Թովմասյանի գրասենյակից տեղեկացրին, որ հրապարակված նյութում Թովմասյանին վերաբերող տեղեկատվությունը սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի այն պարզ պատճառով, որ

1․Թագուհի Թովմասյանը 2 տարի շարունակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստերին չի մասնակցել և հետևաբար չէր կարող ձայնագրության հեղինակ լինել՝ ֆիզիկապես ներկա չլինելով խմբակցության նիստերին։

2․ Ս․ Սարգսյանը նշել է, թե երբ և որտեղ է արվել ձայնագրությունը։ ՀՀ երրորդ նախագահը հայտարարել է, որ ձայնագրությունն արվել է Արցախի պատվիրակության հետ Ն․ Փաշինյանի հանդիպման ժամանակ, որին նույնպես Թ․ Թովմասյանը ներկա չի եղել։

Բագրատ Վարդանյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս