X
Մենք սոց. ցանցերում

Ահազանգ | Մասիսի քաղաքապետը և մի խումբ անձինք ցուցակագրում են մարդկանց

Թիվ1-ի խմբագրակազմ ահազանգ է ստացվել Մասիս քաղաքից, որի բնակչուհիներից մեկը մեզ է ուղարկել նորքոնշյալ բովանդակությամբ հաղորդագրություն.

Բարի երեկո։ Ձեզ գրում եմ Մասիս քաղաքի բնակիչների անունից։ Քաղաքապետը սկսել է հին մեթոդներով ցուցակագրել մարդկանց ըստ թաղամասերի իր մանկլավիկների միջոցով։ Հիմնական աշխատանքները համակարգում են փոխքաղաքապետ Խորեն Արոյանը, խորհրդական Գևորգ Կոստանյանը, ավագանու անդամներ Արման Ղազարյանը, բացի այդ թաղամասերում ակտիվ ցուցակագրում և գումարային խոստումներ են տալիս Աշոտ Անտոնյանը, Համլետ Խաչատրյանը, ոստիկանության օպեր Ռազմիկ Գասպարյանը, Սևակ Խաչատրյանը, Մակիչ Հակոբյանը։ Սա միայն մի մասն է։ Նրանք ստիպում են մարդկանց քվեարկելուց հետո դուրս հանել քվեաթերթիկները, որի դիմաց կստանան 30.000 դրամ։ Տալիս են նաև աշխատանքի տեղավորման խոստումներ:

Հիշեցնենք, որ Մասիսի համայնքապետը Դավիթ Համբարձումյանն է, ով նաև «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու է:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս