X
Մենք սոց. ցանցերում

Այդ կազմակերպությունները, ովքեր ինչ-որ հարցումներ են հրապարակում, դրանց անունը «ինչքան ուզենք կխփենք» ա. Նիկոլ Փաշինյան

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ մի շարք կազմակերպությունների կողմից անցկացվող հարցումներին:

«Հեղափոխական ալիքի առաջ սարսափած ուժերը որոշել են գործի դնել իրենց հին մեթոդաբանությունը: Սոցիոլոգիական հարցումների տվյալներ են հրապարակում, չգիտեմ՝ ինչեր են անում: Հիշո՞ւմ եք՝ մեկը կար, ասում էր՝ «ինչքան ուզենք, կխփենք»:

Այդ կազմակերպությունները, ովքեր ինչ-որ հարցումներ են հրապարակում, դրանց անունը «ինչքան ուզենք, կխփենք» ա: Նրանք 2018-ի հեղափոխության ժամանակ էլ ասում էին՝ դուք 7 տոկոսանոց քաղաքական ուժ եք, իրավունք չունեք ժողովրդի անունից խոսելու: Բայց մենք ինչ ասացինք, ասացինք՝ մենք ժողովրդի անունից չենք խոսում: Ժողովուրդն ինքը իր անունից կխոսի: Եվ ես համոզված եմ՝ ինչպես 2018 թվականին, ժողովուրդն ինքն իր անունից խոսեց, 2021 թվականի հունիսի 20-ին նույնպես ժողովուրդն իր անունից կխոսի»:

Նշենք, որ այսօր «GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով, թե ում վարկանիշն է ավելի բարձր խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, նշեց, որ, ըստ արդյունքների, «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։  Ըստ հարցումների՝ «Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրան կողմ կքվեարկի 7,4 տոկոս։ ԲՀԿ-ն՝ 3,7 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս