X
Մենք սոց. ցանցերում

Չեխիայի խորհրդարանը հայ ռազմագերիների հարցով բանաձև է ընդունել

Պրահայում ՀՀ դեսպանությունը հայտնում է՝ Չեխիայի խորհրդարանը հայ ռազմագերիների հարցով բանաձև է ընդունել:

«Չեխիայի Հանրապետության խորհրդարան

Պատգամավորների պալատ

2021 թ

8-րդ գումարում

188 ԲԱՆԱՁԵՎ

Արտաքին հարաբերությունների կոմիտեի 57-րդ հանդիպում

2021 թվականի հունիսի 10-ին 

Ի տեղեկություն պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի. գերիներ և տեղահանվածներ 

Արտաքին գործերի փոխնախարար Մարտին Պովեյշիլի հիմնավորման, Յիրժի Կոբզայի կողմից ուղարկված զարգացումների մասին տեղեկանքի հիման վրա և բանավեճից հետոԱրտաքին հարաբերությունների կոմիտեն. 

Նկատի ունենալով, որ 2021 թ. մարտի 19-ին Human Rights Watch-ը հաղորդեց, որ Ադրբեջանի անվտանգության և զինված ուժերը բռնություն են գործադրում հայ ռազմագերիների նկատմամբ և նրանց՝ գերի վերցնելու պահին, տեղափոխելիս կամ տարբեր բանտերում պահելու ընթացքում ենթարկում դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների, 

I. Կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմական և քաղաքացիական գերիներին, և կոչ է անում Ադրբեջանին հետագայում զերծ մնալ կամայական կալանքներից: Հակամարտության կողմերին հորդորում է ամբողջությամբ պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարը, որը նախատեսում է ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորվածների, ինչպես նաև՝ զինված հակամարտության ընթացքում զոհված անձանց աճյունների փոխանակում. 

II. Ցավում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած բռնությունների համար; Իր համերաշխությունն է հայտնում զոհերին և նրանց ընտանիքներին; Ցավում է հրադադարի ռեժիմի խախտման համար, ինչը հանգեցրել է մարդկային հետագա տառապանքների, մարդկային կորուստների և ավերածությունների; Դատապարտում է խաղաղ բնակչության դեմ ուղղված բոլոր հարձակումները և հիշեցնում, որ պետությունները միջազգային մարդասիրական իրավունքի ներքո պարտավոր են պաշտպանել խաղաղ բնակիչների կյանքը. 

III. Անհրաժեշտ է համարում, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը տրամադրի զինված հակամարտության համատեքստում գերության մեջ գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակները և տրամադրի տեղեկություններ նրանց գտնվելու վայրի և նրանց առողջության մասին, ներառյալ՝ տեղեկություններ գերության մեջ մահացածների մասին. 

IV. Անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանի կառավարությունը հայ գերիների հարցում լիովին համագործակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ և կատարի դատարանի նախնական վճիռները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրել է մանրամասն տեղեկատվություն տրամադրել գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի և նրանց վերադարձի համար ձեռնարկված միջոցառումների մասին. 

V. մենք խնդրում ենք Չեխիայի Հանրապետության կառավարությանը Եվրամիության շրջանակներում, ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում գործել վերոնշյալ ոգով: Յիրժի Կոբզա-կոմիտեի զեկուցողՅիրժի Ստրիչեկ-կոմիտեի վերստուգող

Օնդրժեյ Վեսելյի-կոմիտեի նախագահ»,- ասված է բանաձևում: 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս