X
Մենք սոց. ցանցերում

Մակրոնն ու Էրդողանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցն ու հայ-ադրբեջանական բախումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

«Կարծում եմ՝ որքան էլ մենք տարաձայնություններ ունենանք, պետք է միշտ խոսել։ Ես կցանկանայի նախագահ Էրդողանի հետ խոսել ՆԱՏՕ-ի և անդամ պետությունների միջև վարքագծի կանոնների մասին։

Կխոսենք Սիրիայի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի  հակամարտության մասին», – ասել է Մակրոնը ասուլիսի ժամանակ։

Մակրոնը հստակեցրել է, որ Էրդողանի հետ իրենց հանդիպումը կկայանա մինչ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը կանցկացվի հունիսի 14-ին Բրյուսելում։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս