X
Մենք սոց. ցանցերում

Քոչարյանի PR թիմը ադրբեջանական դեղին մամուլի ձեռագրով է գործում

Մեկնարկած քարոզարշավը առաջին իսկ օրվանից  աչքի է ընկնում թեժ պայքարով։ «Կռվի ժամանակ բոլոր միջոցներն էլ լավն են» սկզբունքով շարժվելն այս անգամ դուրս է եկել տրամաբանությունից։

Երկրորդ նախագահ Քոչարյանի կողմից ղեկավարվող «Հայաստան» դաշինքը երեկ հրապարակված ագիտացիոն հոլովակում օգտագործեց այնպիսի գործիքներ, որոնք չէին տեղավորվում ոչ միայն էթիկայի, այլ նաև մարդասիրության որևէ սահմանում։ Խաղալով մարդկանց էմոցիաների հետ՝ օգտագործեցին պատերազմի օրերին թշնամու ԱԹՍ-ների կողմից արված հարվածների կադրերը, և ցույց տալ, թե ինչպես են մեր տղաները զոհվում թշնամական հարվածից մեղմ ասած կոռեկտ չէ։

Տեսահոլովակի հեղինակները ավելի շատ հավակնում էին դառնալ ադրբեջանական քարչական մեքենայի հերթական գոհարներից։ Նման էժանագին մանիպուլյացիան հերթական անգամ ցույց է տալիս, որ «Հայաստան» դաշինքը ուղղակի ոչինչ չունի առաջարկելու պոտենցիալ ընտրազանգվածին և դրա փոխարեն փորձում է գոնե վատթարացնել ներկայիս իշխանությանը՝ համեմված Քոչարյանին արհեստականորեն կապված իմիջային գծերով։ Այս պարագայում զարմանլի է ՀՌՀ-ի կողմից նման տեսանյութի հրապարակումը, այն էլ՝ հանրային ալիքով։ Դաժան կադրերի հրապարակումը եթերային հանրապետական տիրույթ ունեցող ժամերին, այն էլ օրվա ցերեկային ժամերին անթույլատրելի է։

Բագրատ Վարդանյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս