X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

464 մլն դրամի փոխհատուցում շուրջ 2,300 քաղաքացու՝ ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց

2021 թվականի ընթացքում 464 մլն դրամի փոխհատուցում շուրջ 2300 քաղաքացու՝ ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց. տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

2021 թվականին ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք են ձեռք բերել նաև մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ մահացած ամուսնու կողմից։  

Ավանդների փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել իր հաշվառման և փաստացի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն` ներկայացնելով`

1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.

2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ).

3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում).

4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝  ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս