X
Մենք սոց. ցանցերում

Լավրովի պլանին գուցեև հաջորդում է Լավրովի պլան-2-ը, և այստեղ կարող է զոհաբերվել արդեն ՀՀ ուղղակի շահը

Թիվ 1 Ստուդիա | «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

  • Չափազանց կարևոր է, որր այս ընտրությունները տարբերվում են մինչ այդ անկախ Հայաստանի պատմության բոլոր ընտրություններից նրանով, որ ուղղակի պետության գոյության հարցն է այսօր դրված։
  • Ընտրությունները նաև վերջնական և անբեկանելի դատավճիռ են լինելու նախկինների քաղաքական հավակնությունների հետ կապված։
  • Մեր պետությունը զավթված էր քաղաքական խմբավորման կողմից և վերածվել էր հանցագործության գործիքի։
  • Այս 30 տարվա ընթացքում Հայաստանում ոչ միայն անվճար, այլ նաև մեր կողմից վճարովի հիմունքներով տեղակայվեցին ռուսական զորքեր, Հայաստանի էներգետիկան նվիրվեց Ռուսաստանին, Հայաստանի ռազմավարական, տնտեսական ակտիվները նվիրաբերվեցին Ռուսաստանին։
  • Ռուսները օրակարգ են ստեղծում և դնում Բաքվի բերանում․ Բաքուն դա բարձրաձայնում է, և ռուսները գալիս են, փորձում են մեր շահեի հաշվին, կամ կեղծ օրակարգեր փաթաթելով հարցը դրաձնել անլուծելի, կամ լուծելի՝ կախված միայն իրենց քմահաճույքից։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս