X
Մենք սոց. ցանցերում

Հեռու մնացեք անմահացածների ընտանիքներից

Քոչարյանական տեղետակվական գործիքները տարերքի մեջ են․ «ստեղծագործելու»՝ ավելի ճիշտ՝ չեղածը հորինելու, եղածը խեղաթյուրելու, հնարավոր հակադարձողներին թիրախավորելու պարարտ ժամանակներ են․․․

Ու չնայած ձեռագիրն ու գործելակերպը նոր չեն, բայց այն, որ նրանց համար կարմիր գծեր չկան անգամ Եռաբլուրում՝ որդեկորույս ընտանիքների ցավի մեջ՝ որքան էլ ոչ զարմանալի, բայց միանշանակ դատապարտելի են։

Եռաբլուրում Ռոբերտ Քոչարյանի և որդու կորուստը սգացող մոր միջև տեղի ունեցած միջադեպի կադրերն այնքան խոսուն էին, որ թվում է՝ խեղաթյուրելու շանս չկար։ Բայց ակնհայտ տեղեկատվությունը ցանկալի սցենարում փաթեթավորելու գործի վարպետները հարմար թիրախ գտան՝  ի դեմս  լրագրողի, ով նկարել և հրապարակել էր կադրերը․ ընդ որում՝ չխորշելով իրենց քայլից անգամ այն պարագայում, երբ հստակ գիտեն, որ լրագրողը՝ Նանե Արզումանյանը, ևս սգակիր ընտանիքից է, ում եղբայրը՝ կապիտան Արտուշ Արզումանյանը, իր կյանքը հայրենիքին նվիրած անմահներից է, և Նանեն հենց նրա շիրիմին էր այցելել։

Իրենց լրատվամիջոց համարող մեդիառեսուրսներ մոդելավորեցին իրականության հետ կապ չունեցող մի սցենար՝ իբր կադրում Քոչարյանին անիծող կինը Նանեի մայրն է, իսկ տեսարանը՝ նախապես պլանավորված նկարելու համար։

Այն, որ տեսարանը սպոնտան էր, իսկ կադրի կինը լրագրողի մայրը չէր՝ արդեն պարզ է։ Երկրորդ նախագահը կարող է պարբերաբար կրկնել այցը․ ամենայն հավանականությամբ՝ նմանօրինակ տեսարանները կրկնվելու մեծ հավանականություն ունեն, քանի որ խորքային պատճառներն ու այնտեղ գտնվողների հոգեհուզական վիճակը գրեթե նույնն են, ինչ այս դեպքի կինն ուներ։

Իսկ հրամանատար եղբայր կորցրած լրագրողին թիրախավորելը, այն էլ՝ ակնհայտ հորինված բովանդակության համար, մեղմ ասած, սրբություն և բարոյականության սահմաններ չունենալ է։

Դեպքի առնչությամբ Թիվ 1ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՄԻՊ գրասենյակից, ինչին ի պատասխան՝ ՄԻՊ խոսնակ Նունե Հովսեփյանը հայտնեց, որ թեման իրենց ուշադրության կենտրոնում է,  և այս պահին ուսումնասիրվում է։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր